ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Թրյուդոյի ոտքերի ու փոշու արանքում

Թրյուդոյի ոտքերի ու փոշու արանքում
12.04.2019 | 02:26

Նիկոլ Փաշինյանը մաքսատան աշխատակցին դրոշի վիճակի համար նկատողություն արեց: Չնայած դա ամենևին էլ նկատողություն չէր, դա պարզ ստորացում էր, նվաստացում: Վարչապետը հրապարակավ նվաստացրեց այն քաղաքացիներից մեկին, որոնց համար, պետական մակարդակով, օրացույցի 365/6 օրերից մեկը կարմիրով է նշվելու, որպես տոն: Ավելին՝ վարչապետը նույն աշխատակցին հրահանգեց լվանալ դրոշը, ստենդ պատրաստել, դրոշը դնել դրա վրա և աշխատանքից ազատման դիմում գրել: Չնայած վարչապետն իրավունք չունի մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատվելու դիմում գրելու հրահանգ տալ, եթե ինքը դեմ է նախկին իշանությունների գործելաոճին, եթե ինքը դեմ է անօրինականություններին, եթե ինքը կողմ է օրենքին: Ինչևէ, դառնանք բուն թեմային:
Ես միշտ երազել եմ մեր երկրի ղեկավարի աթոռին տեսնել մի մարդու, որը պատկառանք կտածի ՀՀ պետական դրոշի հանդեպ: Որովհետև դրոշը գաղափար է, հոգի, որով պետք է ապրենք, առաջնորդվենք, որը պետք է սիրենք մեր հայրենիքի չափ: Բայց, ներեցեք, նույն Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ ՀՀ պետական դրոշի գույներով գուլպաներ էր նվիրել Կանադայի վարչապետին՝ ինքը նույնպես կրելով դրանցից: Մի տեսակ անհասկանալի բան կա. կա՛մ վարչապետն այն ժամանակ չի հասկացել, որ դա ՀՀ դրոշն է, կա՛մ նոր է սկսել արժևորել:


Ինչ խոսք, պարզ երևում էր, որ մաքսատան դրոշին «թշվառները» երկար ժամանակ ուշադրություն չեն դարձրել, բայց դրա համար ամբողջ աշխարհի առաջ նվաստացնել մարդուն, մեղմ ասած, ճիշտ չէր: Դրոշը բարձրում և մաքուր պահելու պարտականությունը բոլորինն է՝ մաքսատունը մաքրողներից մինչև տնօրեն, և, եթե աշխատակիցը մեղավոր է, նույնչափ մեղավոր է նաև վերադասը: Նույն տոնով ժողովուրդը կարող է խոսել Փաշինյանի հետ՝ պետական խորհրդանիշի գույներով գուլպա օտարերկրացուն «հագցնելու» համար:
Ի դեպ, մաքսատան աշխատակցին նկատողություն անելուց առաջ կամ հետո վարչապետ Փաշինյանը պետք է գիտակցեր, որ փոշին մեր պետական դրոշն այնքան չի նվաստացրել, որքան նվաստացրել են վերջինիս ներքո ելույթ ունեցող տրանսգենդերը, անցյալ տարվա ապրիլ ամսին դրոշի գույներով կրծկալ կրող ֆեմինիստներն ու Ջասթին Թրյուդոյի ոտքերը:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 21152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ